Կարծիք

24.10.2021 13:42


Հայաստանը՝ գեղցիության զոհ

Հայաստանը՝ գեղցիության զոհ

Հայաստանի խնդիրը, այլ պատճառներից բացի, գեղցիությունն է։ Գեղցիություն քաղաքականության մեջ, մշակույթում, գիտության ասպարեզում, բիզնեսում, կենցաղում, հասարակական հարաբերություններում, առևտրի մեջ, Երևանի կենտրոնում, խոսելաձևում, հագուկապի հարցում։ Մի խոսքով՝ ամենուրեք։

Գեղցիները միգուցե քիչ են, բայց նրանք իրենց պարտադրում են, ճաշակ ու վարքականոն թելադրում։

Մեզ մոտ գեղցիությունն այնքան տարածված է, որ նույնիսկ տեսակներ ունի։ Կա սովորական գեղցիություն։ Կա նաև «էլիտար», քաղքենիական գեղցիություն, փոքր մարդու՝ մեծ երևալու ցանկությամբ պայմանավորված գեղցիություն։

Գեղցիության տարատեսակներից է «գլոբալը»՝ տիեզերական մասշտաբների հասնողը՝ «Կա՞ արդյոք կյանք Մարսում» թեմայով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը