Լրահոս

06.07.2011 10:34


Վատիկանը կհրապարակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի արխիվները

Ինչպես գրում է թուրքական «Հուրիեթ» թերթը, Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտարարել է, թե Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները։

Նա տեղեկացրել է, որ 8–20–րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին և ցուցադրվելու են «Lux in Arcana» ցուցահանդեսում։

Մոնսենյոր Սերջիո Պագանին նշել է, որ հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։

–Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են,– ընդգծել է Պագանին։

Այս խորագրի վերջին նյութերը