Անվտանգության ոլորտի խնդիրները շատ լուրջ են, վերջին ամիսներին սայլը տեղից սկսել է շարժվել
Այս օրերին Երևանում անց է կացվում ավանդական «Ինժեներական շաբաթ», որը նվիրված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը մեր երկրում: Դրա շրջանակներում տեղի են ունենում մի շարք ոլորտային քննարկումներ՝ վեր հանելու տվյալ ոլորտների զարգացման հնարավորությունները և խնդիրները, և առաջարկելու հեռանկարային լուծումներ:
Այս քննարկումների շրջանակներում երեկ ես կազմակերպիչների հրավերով պատիվ ունեցա վարելու ռազմարդյունաբերական ոլորտին նվիրված քննարկումը, որին հրավիրված էին ոլորտի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները: Այն այսօր բեկումնային փուլում է գտնվում, և պետական և մասնավոր հատվածների ճիշտ քայլերի դեպքում, հնարավորություն ունի առաջիկայում արագ զարգացում ապրել՝ թե նպաստելով մեր երկրի անվտանգության էական բարձրացմանը, և թե բազմաթիվ որակյալ աշխատատեղեր ստեղծելով մեր տսղանդավոր երիտասարդության համար: Ոլորտի խնդիրները ևս շատ լուրջ են, և համակարգված աշխատանք են պահանջում, սակայն զուսպ լավատեսությամբ կարող եմ արձանագրել, որ վերջին ամիսներին սայլը տեղից սկսել է շարժվել:
Մենք պայմանավորվեցինք պարբերական դարձնել այսպիսի քննարկումները, և մեր հանրությանը տեղեկացված պահել ոլորտի զարգացման մասին: Մինչ այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննարկման կազմակերպիչներին և մասնակիցներին, և բոլորին հաջողություն ցանկանալ այս պատասխանստու գործում:

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից