Ինչպես հայտնում են Եմենի իշխանությունները, երկրի հարավում սպանվել է 40 գրոհային։ Նրանք նշել են, որ գրոհայինները սպանվել են մի շարք օդային հարվածների հետևանքով։ Իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ գրոհայինները երկու օրվա ընթացքում հարձակումներ են գործել ռազմական ճամբարի վրա։ Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն, այդ ժամանակ զոհվել է երկու, վիրավորվել՝ 20 զինվորական։
2011թ. հունվարից Եմենում շարունակվում են բողոքի ակցիաները, որի մասնակիցները պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը։ Դրանք հետևել են Թունիսում տեղի ունեցած նմանատիպ ցույցերին։ Նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, ով ղեկավարում է երկիրը 1978–ից, ունենալով բանակի աջակցությունը, մայիսի 22–ին հերթական անգամ հրաժարվել է հեռանալ իշխանությունից։
Այժմ Սալեհը բուժում է ստանում Սաուդյան Արաբիայում մայրաքաղաք Սանայում իր նստավայրի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։
Եմենում 40 գրոհային է սպանվել