Այժմ էլ ֆրանսիացի կին գրողն է հայց ներկայացրել ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս Կանի դեմ
Ֆրանսիացի կին գրող Տրիստան Բանոնը երեքշաբթի՝ հուլիսի 5–ին, Փարիզի դատախազությունում հայց է ներկայացրել ընդդեմ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանի սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքով։
Այս մասին «Agence France–Presse» գործակալությանն ասել է ֆրանսուհու փաստաբան Դևիդ Կուբբին։
Ներկայացված փաստերի ուսումնասիրությունից հետո քրեական գործ է հարուցվել։ Դևիդ Կուբբին հայտարարել է, որ իր պաշտպանյալը մտադիր չէ դատական գործը վերածել «քաղաքական գործընթացի»։
Բանոնը 62–ամյա քաղաքական գործչին և ֆինանսիստին մեղադրել է բռնաբարության փորձի մեջ, որն իբրև թե տեղի է ունեցել 2003–ին (ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2002–ին)։ Ստրոսս Կանը, ֆրանսուհու հաղորդմամբ, փորձել է նրան բռնաբարել իր գրքի համար վարվող հարցազրույցի ժամանակ։
Երբ Տրիստան Բանոնը հաստատել է հայց ներկայացնելու մասին իր մտադրությունները, Դոմինիկ Ստրոսս Կանը հայտարարել է, որ ինքն է հայց ներկայացնելու ֆրանսուհու դեմ զրապարտության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ նախորդ մեղադրանքը ԱՄՆ նախկին ղեկավարի նկատմամբ նոր էր հանվել։