Կարծիք

21.10.2021 10:37


Կովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից և պարթևերենից

Կովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից և պարթևերենից

Հարավային Կովկասում ընդամենը մեկ ոչ իրանական լեզու կա, որը չունի փոխառություններ միջին պարսկերենից (Սասանյանների օրոք) և պարթևերենից (Արշակունիների օրոք), և այդ լեզուն ադրբեջաներենն է։

Սա օրինաչափ է, որովհետև թյուրքական այս բարբառը դրանով խոսողների հետ միասին մեր տարածաշրջանում հայտնվել է այն ժամանակ, երբ արդեն վաղուց ո՛չ Սասանյանները կային, ո՛չ էլ՝ Արշակունիները։

Հիմա Բաքվի բռնապետը բարբաջում է մեր իսկ հինավուրց հողում մեր՝ իբր միայն 19-րդ դարում հաստատվելու ակնհայտ հիմարության մասին։

Ափսոս, Շապուհ և Արշակ Մեծերը չկան, որ սրա նախնիներին նույնիսկ Կենտրոնական Ասիայում չէին տեսել, որովհետև դրանք շատ ավելի արևելքում էին խաշնարածությամբ զբաղվում։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը