Լրահոս

02.07.2011 14:35


Ադրբեջանի ԱԳՆ–ը հույսը դնում է «Իզվեստիա» թերթի անկողմնկալության վրա

Ադրբեջանի ԱԳՆ–ը հույսը դնում է «Իզվեստիա» թերթի անկողմնկալության վրա

Եթե «Իզվեստիա» թերթը Ադրբեջանի ԱԳՆ–ին ուղերձ հղի Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ պատրաստելու վերաբերյալ, այն կքննարկվի, և կախված նրանից, թե ինչ որոշում կընդունվի, կձեռնարկվեն հաջորդ գործողությունները։ Այս մասին «1news.az»–ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժի վերաբերյալ Բաքվին «Իզվեստիայի» խմբագրությունից պարզաբանում տալու մտադրությունը։

–«Իզվեստիա» թերթը ամենահին և հանրաճանաչ ռուսական պարբերականներից է, որն ունի որոշակի իմիջ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան պահպանել անկողմնակալ ԶԼՄ–ի իմիջը,–ասել է Է. Պոլուխովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ը «Իզվեստիա» պարբերականի աշխատակից Յուրի Սնեգիրևին լրագրողների «սև ցուցակում» էր ընդգրկել։

Այս խորագրի վերջին նյութերը