Հարզացրույց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ անդամ Վարդան Գրիգորյանիհետ
–Նախապես ասվել էր, թե երկխոսության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հունիսի 30–ին կպատասխանի անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանը, սակայն մինչ այդ, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, ՀԱԿ–ը դրա գնահատականը կտա իր կառույցներում քննարկելուց հետո: Այն, ինչ ՀԱԿ–ի վերջին հանրահավաքում հայտարարեց Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀԱԿ–ի կառույցները դա՞ էին որոշել։
–Ասեմ, որ կառույցներում լայն քննարկումներ տեղի են ունեցել, որոշումը կայացվե՛լ է, բայց քանի որ վերջիվերջո մենք այս երկրի քաղաքացիներն ենք և մտածում ենք երկրի նորմալ վիճակի մասին, դրա համար մենք մի վերջի՛ն հնարավորություն տվեցինք, իսկ ավելի շուտ կարելի է ասել՝ ժողովուրդը մի վերջին հնարավորություն ընձեռեց փրփուրներից կառչած այս իշխանություններին՝ խելքի գալու և մտածելու, որ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։
–Բայց քանի՞ անգամ կարելի է վերջին անգամ վերջին հնարավորությունը տալ։
–Վերջին հնարավորությունը տրվեց վերջին հանրահավաքի ժամանակ։ Եթե հիշում եք, մենք սրանից առաջ ասացինք, որ մեր քաղբանտարկյալ բոլոր ընկերներին պիտի ազատ արձակեն, ազատագրեն Ազատության հրապարակը քաղաքակիրթ ձևով հանրահավաքներ անցկացնելու համար և այլն։ Այդ պահանջները կատարելուց հետո երկխոսության գնալու հնրավորություն ընձեռվեց իշխանություններին։ ՀԱԿ–ի կողմից նույնիսկ որոշակի խումբ ձևավորվեց, որպեսզի այդ երկխոսությունն իրականացվի։ Բայց քանի որ իշխանությունները լղոզված հայտարարություններով խուսափոխական պատասխաններ էին տալիս, և բնականաբար հասկանալի է, որ մենք ինքներս տեսնում ենք, թե ինչ ծանրագույն խնդիրներ են կանգնած երկրի առջև, մենք մեր երկրի վատը չե՛նք ուզում։ Քանի որ այսօր քաղաքական դաշտում որոշումների կայացման հիմնական դոմինանտը ժողովուրդն է, խորհրդակցելով ժողովդրդի հետ (չէ՞ որ կուսակցության անդամներն էլ մեր ժողովրդի մասնիկներն են)՝ եկանք այն եզրակացության, որ վերջիվերջո կարելի է մի վերջին հնարավությունը, մի վերջին շանսը տալ իշխանություններին, որպեսզի հետագայում որևիցե մեկը չկարողանա ասել, թե գիտե՞ք՝ մենք պատրաստվում էին էս ինչ քայլը կատարել, բայց քանի որ այսպես եղավ, դրա համար բնականաբար հասկանալի է՝ այդ երկխոսությունը չեղավ։
–Ձեզ համար արդեն իսկ պա՞րզ չէ, որ իշխանությունը չի գնա արտահերթ ընտրությունների և ինքնակամ երբեք չի հանձնի իր իշխանությունը։ Առավել ևս, որ դրա մասին բազմի՛ցս հայտարարել են, պնդել են, որ ո՛չ պատվիրակություն են ստեղծելու, ո՛չ էլ գնալու են արտահերթ ընտրությունների։ Ու չնայած դրան՝ հունիսի 30–ին Լևոն Տեր–Պետրոսյանն էլի հայտրարարեց, թե որքան էլ իշխանությունը համառի, միևնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով և այլն։ Արդյոք ՀԱԿ–ն իր այս գործողություններով իշխանություններին պարզապես չի՞ օգնում, նպաստում, որ նրանք մնան իրենց աթոռներին, ինչպես նաև միտումնավոր ժամանակ է ձգում մինչև հերթական ընտրություններ։
–Ես ձեզ ասեմ, որ հերթական ընտրությունները լիովին բացառվում են, ժողովրդի ցասումը, համբերության բաժակն արդեն լցվել է, որևիցե հերթական ընտրություն չի լինելու, ես ձեզ դա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում։ Մեր ժողովուրդն այլևս ի վիճակի չէ սպասելու, և որքան էլ որ այս իշխանությունները զարտուղի ճանապարհներով փորձեն ձգձգել ժամանակը, իրենց ժամանակն արդեն կանգ է առել։ Այս համատարած կոռուպցիան, վերջին շրջանի ձերբակալվածները հիմնականում իշխող կոալիցիայի անդամներն են, կոալիցիայի մանր ձկնիկներն են, շնագայլերը առժամանակ վայելում են իրենց ազատությունը, բայց համոզված եղեք, որ բոլորն էլ պատասխան են տալու։ Այս կաշառակերությունը, սոցիալ–տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող չափերի հասնող արտագաղթը...
–Պարո՛ն Գրիգորյան, այսինքն Ձեր ասածից ստացվում է, որ ՀԱԿ–ը պարզապես զսպում է ժողովրդի ցասումը, զսպում է հեղափոխությունը և հանրահավաքներն անում է ուղղակի գոլորշի բաց թողնելու համար։
–Ցասումը զսպո՛ւմ է, բայց ոչ թե գոլորշի բաց թողնելու համար, այլ երկրի վարկանիշը չխեղաթյուրելու և չգցելու համար։ Առանց այդ էլ մեր երկրի վարկանիշը, մեր երկրի բարի անունն ու համբավը գնալով ավելի նսեմացվում է այս իշխանությունների կողմից։ Տապալված արտաքին քաղաքականության մասին հիշենք, հիշենք նույնիսկ վարչախմբի ղեկավարի արտահայտությունը Եվրախորհրդի բարձր ամբիոնից։ Եթե ինքը հանձն է առել բանակի գլխավոր հրամանատարի պարտականությունները և կանգնում–ասում է, որ (նույնիսկ մադու լեզուն էլ չի պտտվում կրկնել) մեր բանակն ամենավատ պատրաստվածն է, մենք ավելի թույլ ենք, մեր երկիրն ա՛յս չունի, ա՛յն չունի, Ադրբեջանցիներն ավելի ուժեղ են, ավելի զինված են և այլն, ԼՂ–ի շուրջ բանակցությունների այս տապալված վիճակը, այս հարաճուն զիջումները, արդեն էլ տեղ չկա համբերելու։ Բայց ասեմ, որ ամեն մի հեղափոխություն բերում է երկրի կործանման։ Ամեն մի հեղափոխություն բերում է ավերածությունների, թալանի, ջարդուփշուր անելու։ Իսկ Հայ ազգային կոնգրեսի իրոք կազմակերպված առաջնորդումը ժողովրդին՝ հանդարտ ճանապարհով, իրո՛ք սահմանադրական ճանապարհով, կբերի ժողովրդի հաղթանակին, կբերի երկրում օրինական իշխանության ձևավորմանը, կբերի երկրին օրինական իշխանություններ։
–Դուք խոսեցիք Սերժ Սարգսյանի՝ ձեր խոսքերով՝ խայտառակ հայտարարությունների մասին, որ Ադրբեջանը գնալով ուժեղանում է և այլն, բայց ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ «Մոսկովսկիե նովոստի»–ին գրեթե նույն նախադասություններով նո՛ւյն մտքերն էր ասել, օրինակ՝ պետք է Ղարաբաղի հարցն օր առաջ լուծվի, որովհետև Ադրբեջանը գնալով ուժեղանում է, իսկ Հայաստանը գնալով կործանվում է։ Տարբերություն կա՞ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի այս խոսքերի միջև։
–Տարբերությունը շա՛տ–շատ է։ Տեսեք՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար չենք ճանաչում ԼՂ–ի անկախությունը, Լևո՛ն Տեր–Պետրոսյանը, ընդհակառակը, ասում է, որպեսզի բանակցային գործընթացներին չխանգարեինք, դրա համար չէին ճանաչում ԼՂ–ի անկախությունը։ Սրանք տարբե՛ր մոտեցումներ են։ Իսկ խոսքը Ադրբեջանի ուժեղանալու մասին է, ապա եթե այսօրվա իշխանությունները՝ թաթախված կոռուպցիայի մեջ, թալանում է բոլոր տեսակի գումարները, և որևիցե առաջընթաց մեր տնտեսության, մեր ռազմաարդյունաբերության, մեր ռազմական հզորացմանը չի նպաստում, բնականաբար, պիտի ասենք։ Ալիևն էլ հայտարարեց, որ միայն ռազմական բյուջեին մենք տալիս ենք 3 անգամ շատ, քան Հայաստանի ամբողջ բյուջեն է։ Բայց շատ էլ թե նրանք նավթ ունեն, էս ունեն, էն ունեն։ Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն էլ ունի հզոր հաղթական ոգի, որն անպարտելի է, և որևիցե գումարով, որևիցե իրենց հայտարարած ճղճիմ ուժեղացումներով նրանք որևիցե արդյունքի չեն հասնի։
–Դե, հայ ժողովրդի հաղթական ոգու մասին Լևոն Տեր–Պետրոսյանը չէր խոսել, միայն Ադրբեջանի ուժեղանալու մասն էր ընդգծել։
–Պետք չէ կոնտեքստից կտրեք այդ խոսքերը և ներկայացնեք այնպես, իբր նույն բաներն է ասում, քան Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը դեռ բավականին երկա՜ր ճանապարհ ունի անցնելու, որ կարողանա այդ աստիճանի քաղաքականապես բարձրանալ ու հավասարվի Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարներին։
–Դուք նաև նշեցիք, որ հեղափոխություններն ավերածությունների են հանգեցնում, և ՀԱԿ–ը հեղափոխության ճանապարհը չի ընտրել։ Այդ դեպքում մինչև սեպտեմբեր ձգելու իմաստը ո՞րն էր։ Հունիսի 30–ին Լևոն Տեր–Պետրոսյանը մաղթեց, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, հակառակ դեպքում՝ ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի։ Բայց չէ՞ որ սեպտեմբերին էլ ՀԱԿ–ը մնալու է իր նույն համոզմանը, թե հեղափոխությունը լավ բաների չի հասցնում։
–Ես ձեզ ասեմ, որ առանց արյունահեղության, առանց կոտրել–ջարդել–փշրելու, ժողովրդի ցասումը գագաթնակետին հասցնելով հանդերձ (այսինքն արդեն հասել է), ներքին, հոգեկան, գաղափարական հեղափոխություն էլ է հնարավոր անել։ Եվ այդ գաղափարական հեղափոխությունով երկիրը կարելի է փրկել այս կործանումից։ Պարտադիր չէ, որ հեղափոխությունը զենքով, վառոդի հոտով, հրդեհներով լինի։
–Այսինքն՝ ՀԱԿ–ի նպատակներին հասնելն ամբողջությամբ գտնվում է իշխանության ձեռքում, նրանից է կախված՝ ՀԱԿ–ն իր նպատակին կհասնի՞, թե՞ ոչ։ Եթե իշխանությունը ողջախոհություն չդրսևորի, ՀԱԿ–ն իր նպատակին այդպես էլ չի հասնի։
–Իհարկե՝ ո՛չ։ Եթե իշխանությունների ձեռքում լիներ, վարչապետի հայտարարած գաղափարները, որ նպաստում են արտագաղթին, նպաստում են այլասերվածությանը, որ թույլ են տալիս ժողովրդին գնալ Ալթայի երկրամաս, երբ այն ժամանակ ժողովրդին էին արտաքսում, բռնադատում, բանտարկում այնտեղ, և վարչապետն ասում է՝ բա ի՞նչ անենք՝ դեմներն առնենք, որ մնան երկրում, հեղափոխությո՞ւն անեն։ Այ, այսպիսի մոտեցումով երկիր չեն կառուցում։
–Բայց դուք սպասում եք, որ իշխանություննե՛րն ինքնակամ հրաժարական տան, իսկ իրենք հրաժարական չեն տալիս ու չեն տալիս։ Փաստորեն՝ ՀԱԿ–ի նպատակը չի՛ իրականանում։
–Կիրականանա՛։
–ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց նաև, որ եթե արդար ընտրություններում հաղթի անգամ ներկա իշխանությունը, ապա դուք առաջի՛նը կշնորհավորենք նրան։ «Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի և անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը»,–ասաց նա։
–Եթե ժողովուրդի գերակշիռ մեծամասնությունը արդար ընտրություններով ընտրի ա՛յս իշխանություններին, բնականաբար հասկանալի է, որ պետք է շնորհավորել։ Ուրեմն ժողովուրդն արժանի է այն իշխանություններին, որն իշխում է իր վրա։
–Նաև՝ այն ընդդիմությանը, որն առկա է դաշտում։
–Ընդդիմությունն ինքը, գիշեր ու զօր անմնացորդ նվիրված իր ժողովրդի բարեկեցության բարձարցմանը, ամեն ինչ անում է երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Այսինքն՝ հեռացնելու կաշառակերներին, հեռացնելու բռնազավթողներին, բռնադատողներին։ Ամեն ինչ անում է, որ ժողովուրդը մարդ զգա իրեն, որպեսզի ժողովուրդն ինքը գա իշխանության և ինքը լինի իշխանության տերը, ինչպես որ Սահմանադրության մեջ է ասվում։
–Իսկ չե՞ք կարծում, որ ՀԱԿ–ն իր այսպիսի անվճռական քայլերով, ժամանակ ձգելով՝ պարզապես հիասթափեցնում է իր ընտրազանգվածին, և ի վերջո եթե նույնիսկ լինեն արդար ընտրություններ, դեպքերի նման զարգացման պարագայում, միևնույն է, իշխանության հաղթանակն անխուսափելի կլինի։
–Ես լիովին բացառում եմ։ Տեսեք՝ երեք տարի ի վեր կեղծված ընտրություններից հետո ժողովուրդը ոտքի ելավ, պայքարում է։ Բացառում եմ, որովհետև վերջին հանրահավաքն էլ եկավ ապացուցելու, որ մեր ժողովուրդը հանգստացող չէ, մեր ժողովուրդը պայքարի դաշտը լքող չէ, հիասթափվող չէ, մեր ժողովուրդն իրոք ուզում է օր առաջ ազատվել այս իշխանություններից։
–Վերջին հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ եթե մինչև սպետեմբեր իշխանության շրջանում ողջամտություն չառաջանա և այլն, ապա ՀԱԿ–ը ոչ թե կպահանջի արտահերթ ընտրություններ, այլ ձեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ Տրամաբանական հարց է առաջանում՝ մինչև հիմա ՀԱԿ–ը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ՞ր պահանջում։
–Պահանջում էին արտահերթ ընտրություններ անցկացնելը։Դրանք տարբեր բաներ են։
–Ինչպե՞ս են տարբեր բաներ։ Չէ՞ որ արտահերթ նախագահական ընտրությունների համար այսպես թե այնպես Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տար։
–Հրաժարական պիտի տար, իհարկե։ Բայց նայենք մյուս պետություններում։ Քանի՜–քանի նախագահներ հրաժարական տվեցին, հանրաքվեի դրեցին իրենց վստահության հարցը։ Եթե այդ մարդիկ ողջամտություն հանդես չեն բերում, նորմալ, քաղաքակիրթ ձևով հացրերը չեն լուծում, էս երկխոսություն ասածը նաև հենց դրան էր վերաբերվում։
–Պարո՛ն Գրիգորյան, եկեք պատասխանից չշեղվենք։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Իսկ հիմա Լևոն Տեր–Պետրոսյանը բարձրագոչ հայտարարում է, թե ջրբաժանի ժամկետն ավարտվելուց հետո իրենք այլևս ոչ թե արտահերթ ընտրություններ են պահանջելու, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հետևաբար պետք է ենթադրել, որ մինչև հիմա ՀԱԿ–ը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր պահանջում։
–Ես նորից եմ ասում՝ դրանք նույն բաներն են՝ մեկ տարբերությամբ։ Այս անգամ արդեն ոչ թե օրինական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով այդ մարդը կգնա, այլ ինքը պատասխան կտա օրենքի առջև իր կատարած բոլոր հանցավոր քայլերի համար։ Դրանք տարբեր բաներ են։
Վարդան Գրիգորյան.
Հարզացրույց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ անդամ Վարդան Գրիգորյանի հետ

–Իհա՛րկե։
–Այսինքն՝ դուք կընդունեք թաթար–մոնղոլական վարչակա՞զմը։
–Եթե ժողովուրդի գերակշիռ մեծամասնությունը արդար ընտրություններով ընտրի ա՛յս իշխանություններին, բնականաբար հասկանալի է, որ պետք է շնորհավորել։ Ուրեմն ժողովուրդն արժանի է այն իշխանություններին, որն իշխում է իր վրա։
–Նաև՝ այն ընդդիմությանը, որն առկա է դաշտում։
–Ընդդիմությունն ինքը, գիշեր ու զօր անմնացորդ նվիրված իր ժողովրդի բարեկեցության բարձարցմանը, ամեն ինչ անում է երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Այսինքն՝ հեռացնելու կաշառակերներին, հեռացնելու բռնազավթողներին, բռնադատողներին։ Ամեն ինչ անում է, որ ժողովուրդը մարդ զգա իրեն, որպեսզի ժողովուրդն ինքը գա իշխանության և ինքը լինի իշխանության տերը, ինչպես որ Սահմանադրության մեջ է ասվում։
–Իսկ չե՞ք կարծում, որ ՀԱԿ–ն իր այսպիսի անվճռական քայլերով, ժամանակ ձգելով՝ պարզապես հիասթափեցնում է իր ընտրազանգվածին, և ի վերջո եթե նույնիսկ լինեն արդար ընտրություններ, դեպքերի նման զարգացման պարագայում, միևնույն է, իշխանության հաղթանակն անխուսափելի կլինի։
–Ես լիովին բացառում եմ։ Տեսեք՝ երեք տարի ի վեր կեղծված ընտրություններից հետո ժողովուրդը ոտքի ելավ, պայքարում է։ Բացառում եմ, որովհետև վերջին հանրահավաքն էլ եկավ ապացուցելու, որ մեր ժողովուրդը հանգստացող չէ, մեր ժողովուրդը պայքարի դաշտը լքող չէ, հիասթափվող չէ, մեր ժողովուրդն իրոք ուզում է օր առաջ ազատվել այս իշխանություններից։
–Վերջին հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ եթե մինչև սպետեմբեր իշխանության շրջանում ողջամտություն չառաջանա և այլն, ապա ՀԱԿ–ը ոչ թե կպահանջի արտահերթ ընտրություններ, այլ ձեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ Տրամաբանական հարց է առաջանում՝ մինչև հիմա ՀԱԿ–ը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ՞ր պահանջում։
–Պահանջում էին արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Դրանք տարբեր բաներ են։
–Ինչպե՞ս են տարբեր բաներ։ Չէ՞ որ արտահերթ նախագահական ընտրությունների համար այսպես թե այնպես Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տար։
–Հրաժարական պիտի տար, իհարկե։ Բայց նայենք մյուս պետություններում։ Քանի՜–քանի նախագահներ հրաժարական տվեցին, հանրաքվեի դրեցին իրենց վստահության հարցը։ Եթե այդ մարդիկ ողջամտություն հանդես չեն բերում, նորմալ, քաղաքակիրթ ձևով հացրերը չեն լուծում, էս երկխոսություն ասածը նաև հենց դրան էր վերաբերվում։
–Պարո՛ն Գրիգորյան, եկեք պատասխանից չշեղվենք։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Իսկ հիմա Լևոն Տեր–Պետրոսյանը բարձրագոչ հայտարարում է, թե ջրբաժանի ժամկետն ավարտվելուց հետո իրենք այլևս ոչ թե արտահերթ ընտրություններ են պահանջելու, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հետևաբար պետք է ենթադրել, որ մինչև հիմա ՀԱԿ–ը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր պահանջում։
–Ես նորից եմ ասում՝ դրանք նույն բաներն են՝ մեկ տարբերությամբ։ Այս անգամ արդեն ոչ թե օրինական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով այդ մարդը կգնա, այլ ինքը պատասխան կտա օրենքի առջև իր կատարած բոլոր հանցավոր քայլերի համար։ Դրանք տարբեր բաներ են։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը