Կարծիք

20.10.2021 09:44


Այս պահին միակ բանը ինչով նա կարող է զբաղվել, դա ողջ մնալու շանսերի հաշվարկն է

Այս պահին միակ բանը ինչով նա կարող է զբաղվել, դա ողջ մնալու շանսերի հաշվարկն է

նիկոլի նախկին տերերը սկսել են իրեն քննադատել։ Խոսքը գնում է թե՜ դանիկների մասին, թե՜ ԱՄՆ Պետդեպի կողմից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի մասին։ Ու սա շատ սպասելի էր` ինքը, իրեն շատ բնորոշ ձևով, իրենց գցեց` ո՜չ Արցախը ամբողջությամբ թուրքին կարողացավ տա, ո՜չ էլ հակառուսական ալիքի բարձրացումն կարողացավ ապահովի։ Ազնվորեն պետք է խոստովանեմ, որ այդ չմարդն արեց ամեն բան, որպեսզի իր խոսքի տերը լինի, բայց դե ռուսը շատ սիրուն խանգարեց։ Ու հենց այդ ֆոնի վրա խաղի մեջ են մտցնում նոր լիբեռալ ուժին ի դեմս Ռուբեն Վարդանյանի։

Հանկարծ չմտածեք, թե մեր "փրկիչը"ռուսամետ ա դարձել։ Իհարկե ոչ, նույն անհայրենիք մարդն ա, ուղղակի այս պահին իրան թվում ա, որ կարող ա ռուսին համոզի, որ լրիվ իրենցն ա։ Դե բայց այստեղ էլ իր շուստրի գեղցու մտածելակերպն ա երևում։ Չի հասկանում, որ նման խաղերը շատ արագ են ավարտվում ու շատ ցավոտ։

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, սա այն եզակի բաներից է որ պետք է գերտերություններին մեր տիպի երկրների ղեկավարների հետ շփվելիս։ Կարող են հակադրվեն, կարող են դեմ լինելով հանդուրժել, բայց առանց վստահության որևէ բան ուղղակի առաջ չի գնա։

Մեր դեպքում հենց այդ է կատարվում։ Մի տիրոջից մյուսի մոտ վազողը չի հասկանում, որ ինքը չի ներշնչում վստահություն ո՜չ իրեն իշխանության բերածների մոտ, ո՜չ էլ մյուսների։ Այլ բառերով ասած, իր երգը երգած է, մնում է քաղաքական դագաղի գույնը ընտրեն։

Այս պահին միակ բանը ինչով նա կարող է զբաղվել, դա ողջ մնալու շանսերի հաշվարկն է...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը