Լրահոս

02.07.2011 13:10


Պ. Հայրիկյան. «Մեր ազգի ճակատագիրը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից կախված չի եղել ու չի էլ լինի»

Պ. Հայրիկյան. «Մեր ազգի ճակատագիրը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից կախված չի եղել ու չի էլ լինի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հաստատել է խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը։

–Ես ընտրություններին պարտավոր եմ մասնակցել, քանի դեռ քաղաքական գործիչ եմ,–ասել է ԱԻՄ առաջնորդը։

«Վերջին երկու ընտրություններին մենք չենք մասնակցել, քանի որ ի սկզբանե տեսել ենք, որ դրանք ընտրություններ չեն լինելու»,-հավելել է Պ. Հայրիկյանը:

Նա հույս է հայտնել, որ 2012թ ԱԺ ընտրությունները կարող են դառնալ արմատական բարեփոխումներ կատարելու սկիզբ ու ավելացրել, թե կողմ է ընդդիմության միավորմանն ու միասնական ճակատով ընտրություններին մասնակցելուն։

Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը՝ բանախոսը նշել է, թե մեր ազգի ճակատագիրը այդ երկխոսությունից կախված չի եղել և չի էլ լինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը