Լրահոս

02.07.2011 12:39


Կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ

Ս.թ. հուլիսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի արտահանման փորձ:

«Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիր արտասահմանյան երկրից ՀՀ ներմուծած և Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում նրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը