Լրահոս

02.07.2011 12:43


Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել կաթոլիկների և բողոքականների միջև

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել կաթոլիկների և բողոքականների միջև

Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կրոնական հողի վրա կրկին բախումներ են տեղի ունեցել։

Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ կիրառել, որպեսզի հանդարտեցնի բախումների մասնակիցներին՝ կաթոլիկներին և բողոքականներին։

Ոտիկանության աշխատակցի խոսքերով՝ երկու կողմից էլ տարբեր առարկաներ են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են ոստիկանական մեքենաները։

Վերջին ժամանակներս Բելֆաստում հաճախակիացել են կաթոլիկների և բողոքականների բախման դեպքերը։

Այս խորագրի վերջին նյութերը