Լրահոս

20.04.2009 13:11


Արա Նռանյան. «Խնդիրը ոչ թե մեր, այլ թուրքական կողմի մեջ է»

Արա Նռանյան. «Խնդիրը ոչ թե մեր, այլ թուրքական կողմի մեջ է»

-Հայաստանը բացառիկ երկիր է։ Մենք ունենք ռազմական դաշինք Ռուսաստանի հետ, շատ լավ և բարիդրացիական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, այս ամենի հետ մեկտեղ մենք ունենք սերտ տնտեսական և քաղաքական հարաբերություններ Իրանի հետ։ Միաժամանակ, մենք վարում ենք եվրոինտեգրման քաղաքականություն, ունենք հարաբերություններ բազմաթիվ եվրոպական կառույցների և ՆԱՏՕ-ի հետ։ Միակ կողմը, որի հետ մենք խնդիրներ ունենք դա Թուրքիան և Ադրբեջանն են,- Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արա Նռանյանը։

Հետևաբար, բանախոսի համոզմամբ, խնդիրը ոչ թե մեր մեջ է, այլ թուրքական կողմի, քանի որ «եթե մենք կարողանում ենք հարաբերություններ հաստատել նման երկրների հետ, ապա խնդիրը ոչ թե մեր, այլ Թուրքական կողմի մեջ է»։

Արա Նռանյանի խոսքերով, Հայաստանի դերը  տարածաշրջանում այսօր բավական մեծ է, և պետությունն այսօր ունի բազմաթիվ ազդեցիկ լծակներ, որոնք սակայն, կամ գիտակցված չեն, կամ արդյունավետ չեն օգտագործվում.

-Ադրբեջանի առումով, դա Լեռնային Ղարաբաղի հարցն է, հետագայում նաև՝ Նախիջևանի, Վրաստանում՝ Ջավախքի խնդիրն է, Իրանի համար Հայաստանը շատ կարևոր է քրիստոնյա աշխարհի հետ շփման առումով, իսկ Թուրքիայի վրա ազդող լծակն էլ՝ ցեղասպանության հարցն է։ Սակայն, մենք այս լծակները չենք օգտագործում, և արդյո՞ք մենք գիտակցում ենք մեր առավելությունները։

 

Այս խորագրի վերջին նյութերը