Լրահոս

02.07.2011 11:39


Ալի Լարիջանի. «Իրանը կարող է լինել միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտարարել է, որ Իրանը կարող է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եթե հակամարտող կողմերը հետաքրքրված լինեն դրանում:

«Իրանը պաշտպանում է այն տեսակետը, համաձայն որի  հակամարտությունը պետք է կարգավորվի տարածաշրջանային բանակցությունների շրջանակներում: Կողմնակի ուժերի օգնությունը հարցի լուծման համար միայն կսրի իրավիճակը»,-հայտարարել է Լարիջանին:

Այս խորագրի վերջին նյութերը