Կարծիք

18.10.2021 14:46


Կարմիր գլխարկներն էլ չփրկեցին

Կարմիր գլխարկներն էլ չփրկեցին

Գորիսը հաղթեց, Առուշ Առուշանյանը ջախջախիչ պարտության մատնեց նիկոլին՝ քայլառաստներին։

Արդեն պարզից էլ պարզ է, որ Սյունիքում հունիսի 20-ին տեղի էր ունեցել նախադեպը չունեցող ընտրակեղծարարություններ։ Առանց բանակի միջամտության՝ ուղղորդված կրկնաքվեարկության՝ նիկոլը պարտվեց, ջախջախվեց։

Անգամ ոստիկանության բեսպրեդելը՝ անթաքույց միջամտությունը, բռնաճնշումները, խուզարկություններն անզորու եղան կոտրել Սյունեցու կամքը։

Սյունեցին արհամարեց անգամ՝ իշխանությունների խոստացված մեկ միլիարդ դրամի ներդրումը, ընտրակաշառքները։

նիկոլ, դու իրավունք չունեիր և հիմա էլ իրավունք չունես Սյունեցիների անունից խոսել, Գորիսը քեզ մերժեց, թքեց քո երեսին։

Քեզ մերժեց նաև թասիբով Գյուրեցին։

նիկոլի վարկանիշը սրընթաց գահավիժել է, հասել՝ զրոյի։

Ստախոսությամբ, խաբեությամբ, պոպուլիզմով այլևս առաջ չես գնա։

Դու ապագա չունես, քեզ հետ Հայաստանը ապագա չի ունենա։

Դու ջախջախվեցիր ու շարունակելու ես ջախջախվել։

Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը