Քադաֆիի զորքերը հետ են մղել ապստամբների հարձակումը
«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի կառավարական զորքերը ցրել են ապստամբների միավորումները, որոնք պատրաստվում էին հարձակվել մայրաքաղաք Տրիպոլիից 80 կմ հեռու Բիր ալ–Գանամ քաղաքի վրա։
Մուամար Քադաֆիի հակառակորդների միավորումները ստիպված են եղել նահանջել, երբ իրենց դիրքերի վրա կրակ է բացվել նռնականետներից և համազարկային կրակային համակարգերից։ Ապստամբների մեծ մասը թաքնվել է 30 կմ հարավ գտնվող Բիր–Այադ բնակավայրում։
Բիր ալ–Գանամի մոտ տարած հաղթանակը կառավարական զորքերի համար մեծ հաջողություն է, քանի որ այդ բնակավայրի գրավումը ապստամբների համար ուղիղ ճանապարհ կբացեր դեպի Տրիպոլի։
«Lenta.ru»–ն փոխանցում է, որ բերբերյան ցեղերը, որոնք Բենգազիի և Միսրաթի հետ միասին են ապստամբություն բարձրացրել Քադաֆիի դեմ, լեռներում հեշտությամբ կարողացել են հաղթահարել կառավարական զորքերի դիմակայությունը, սակայն քիչ ծանոթ հարթավայրերում իրենց ավելի անվստահ են զգում։