Հրանուշ Խառատյան. «Այսօր եկեղեցին բավական սերտաճած է իշխանության հետ»
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության նախկին պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «religions.am» կայիքն տված հարցազրույցում ասել է, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին բավականին ինքնահաստատված է, ավելին՝ բավական սերտաճած է իշխանության հետ և այս կամ այն ձևով ունի նաև իշխանության հովանավորությունը։
«Նույնիսկ օրենք ընդունվեց ՀԱԵ-ի և կառավարության հատուկ հարաբերությունների մասին, և ՀՀ սահմանադրությունում շեշտվեց եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ինքնության մեջ: Այս ամենից հետո, ցավոք սրտի, այսօր եկեղեցու և հասարակության հարաբերությունները շատ ավելի գերիշխող դիրքից թելադրվող վարքի նորմեր են, քան եկեղեցի-հավատացյալ ավանդական հարաբերություն: Այլ կերպ ասած` դրանք շատ էլ կրոնական չեն, այլ առավել վերաբերում են ինքնությանն ու խմբային պատկանելությանը: Բայց դրան զուգահեռ եկեղեցին ունի երիտասարդական թևեր, որոնց մեջ որոշ կրոնական դաստիարակություն և կրթություն է իրականացվել, և կրոնական գիտակցության սաղմեր կան: Դրանով նրանք դառնում են միջնորդ օղակներ, որոնց միջոցով հասարակությունը կարողանում է հաղորդակից լինել կրոնական աշխարհին: Սակայն հոտի և եկեղեցու մնացյալ կապերը՝ սոցիալական, մշակութային և այլն, չափազանց թույլ են: Դա ավելի շատ դրսևորվում է փոքր-ինչ ակտիվ դերակատարություն ունեցողների ագրեսիվ պնդումներում, քան թե հոգևոր կապ է»,–ասել է Հ. Խառատյանը:
Նրա խոսքերով՝ բնակչության շրջանում չկան նաև եկեղեցու հետ հեռանկարային ծրագրեր.
«Եկեղեցին մարդկանց մեծամասնության կյանքում դիպվածային երևույթ է: Եկեղեցի այցելությունները ոչ թե պարբերականություն են կազմում, այլ իրավիճակային են: Դրանք չեն դառնում կյանքի համար կարևոր կամ շարունակական երևույթներ, և նույնիսկ պսակադրությունը երկար քննարկվում է՝ արժե՞ անել եկեղեցում, թե՞ ոչ: Ընդ որում, «արժե»-ն հիմնականում գեղագիտական է, և ոչ սոցիալական կամ կրոնական: Սրանք շատ կարևոր հարցադրումներ են, որոնց չպատասխանելու դեպքում եկեղեցին, ի վերջո, դառնում է մեկուսացած ինստիտուտ, որի հետ չկա համայնքային ծրագիր, և որ ինքն էլ չունի նման ծրագիր: Եկեղեցին կարծեք թե կրոնական ծեսեր է իրականացնում, որոնք ոմանց հետաքրքրում են, ոմանց՝ ոչ, և ծեսերի այդ շղթան, որը 1700 տարի որոշ փոփոխություններով շարունակվում է, ընդհանուր առմամբ վերածվում է կաղապարի: Բայց եկեղեցին կրոնական ծեսեր է իրականացնում մի հասարակությունում, որտեղ եկեղեցու նկատմամբ հետաքրքրությունը իրականում մեծ չափով կրոնական չէ»:
Հրանուշ Խառատյանը կարևորում է նաև, որ եկեղեցին սոցիալական հայեցակարգ ունենա։ Իսկ թե ինչո՞ւ չունի, նա նկատել է.
«Նախ, եկեղեցին` որպես կրոնական ինստիտուտ, դեռևս բազմաթիվ խնդիրներ ունի. հոգևորականների պակաս, իր պատկերացմամբ` եկեղեցիների սակավություն, այդ հոգևորականների վարքի ընդհանրության խնդիր, բնակչության կրոնականության հարցը հասկանալու պրոբլեմ և այլն: Մյուս խնդիրը՝ կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին իր համար ուրիշ առաջնահերթություններ է որդեգրել, և դրանց մեջ իր պրեստիժայնությունը համապատասխանեցնում է այսօրվա իշխանությունների պրեստիժայնության տարբերակին, այսինքն` որքան ինքը թելադրող լինի, այնքան, թվում է, այս պահի և իրավիճակի համատեքստում ավելի շահեկան դիրք ձեռք կբերի»:

7or.am