Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում ստացավ իրավական կարգավիճակ
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն, ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը որոշակի փոփոխություններ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքի մեջ: Վրաստանում հրապարակային իրավունքի իրավական անձի կարգավիճակ է շնորհվել Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական համայնքին, հրեական համայնքին և վրաց Բապտիստական համայնքին:
Օրինագծին դեմ է քվեարկել «Քրիստիան-դեմոկրատներ» ընդդիմադիր խմբակցությունը: Վերջինիս ներկայացուցիչները իրենց դիրքորոշումը պարազբանել են այն հանգամանքով, որ իրավական կարգավիճակ հաղորդելով այլ կրոնական փոքրամասնություններին՝ թուլանում են վրաց եկեղեցու դիրքերը: Նախագծի հեղինակները, սակայն, բերել են իրենց փաստարկները, պնդելով, որ վրաց եկեղեցին միևնույն է պահպանում է իր բարձրագույն կարգավիճակը:
Տեղեկացնենք, որ հրապարակային իրավունքի իրավական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը իրավունք ունի պետական միջամտությունից անկախ իրականացնել իր սեփական քաղաքական, սոցիալական, մշակութային և այլ բնույթի հրապարակային գործունեությունը: