Սեդրակ Բաղդասարյան. «Անհրաժեշտ է համախմբել քաղաքացիական հասարակության աշխատող տարրերին»
Հուլիսի 1-ին Գյումրիում տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի դերը հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում» միջոցառումը, որին մասնակցել են հասարակական կազմակերպություններ Հայաստանի տարբեր մարզերից: Մասնակիցները նշել են, որ իրենց նպատակներից է քաղաքացիական հասարակության աշխուժացումը և հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացումը: Միջոցառմանը մասնակից «Հասարակական կարիքների զոհերի պաշտպանություն» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Բաղդասարյան կարծիքով՝ անհրաժեշտ է համախմբել քաղաքացիական հասարակության աշխատող տարրերին, որպեսզի հնարավոր լինի ներազդել իշխանությունների վրա:
–Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ լսել, հանդուրժողական և կառուցողական լինենք, սակայն սա ցանկություն է, իսկ իրականությունը բոլորվին այլ է: Հայաստանում հասարակական կազմակերպությունները շատ-շատ են, սակայն եթե մենք նայում ենք գործունեությունը, նրանց կատարած աշխատանքը, ապա արդյունավետ աշխատողներին մատների վրա կարելի է հաշվել։ Ուստի մեզ պետք է համախմբվածություն խնդիրների լուծման համար,-ասել է Սեդրակ Բաղդասարյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի