Քովիդի հետ կապված մահերի 2020թ. վիճակագրությունը (տեսանյութ)
ՔՈՎԻԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՀԵՐԻ 2020Թ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ներկայացնելու եմ ձեզ պաշտոնական վիճակագրական տվյալներ 2020 թվականի մահացությունների վերաբերյալ:
Հայաստանում 2020 թվականին տարբեր պատճառներից մահացել է 36170 մարդ: Եթե այս թիվը բաժանենք տարվա օրերի վրա, ապա կստանանք, որ Հայաստանում օրական միջինը մահացել է 99 մարդ:
2020 թվականին քովիդից Հայաստանում մահացել է 3545 մարդ:
Փորձենք հասկանալ այս մահերի վիճակագրությունն ըստ տարիքային խմբերի:
‼ 0-4 տարեկան խմբում մահացել է 0 մարդ. ‼ 5-14 տարեկան խմբում մահացել է 0 մարդ. ‼ 15-19 տարեկան խմբում մահացել է 1 մարդ, ընդհանուր Քովիդ մահերի թվում՝ 0,03% ‼ 20-29 տարեկան խմբում մահացել է 7 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,2% ‼ 30-39 տարեկան խմբում մահացել է 27 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,76% ‼ 40-49 տարեկան խմբում մահացել է 103 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 2,9% ‼ 50-59 տարեկան խմբում մահացել է 402 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 11,3% ‼ 60-69 տարեկան խմբում մահացել է 1068 մարդ, ընդհանուր մահերի թվում՝ 30,13% ‼ 70-ից բարձրերի խմբում մահացել է 1937մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 54,6%
Ինչ է ստացվում, 60-ից բարձր տարիքի անձանց խմբում քովիդից մահացածների տոկոսը կազմում է մոտ 85 տոկոս, իսկ առողջապահության նախարարի այս հրամանով ճնշումների հիմնական թիրախը աշխատող մարդիկ են:
Ի՞նչ իմաստ ունի երիտասարդներին ստիպել պատվաստվել: Ինչո՞ւ չի այդ էներգիան և միջոցները ծախսվում մարդկանց բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար:
Վարչարարությունը չի հասնում խոցելի խմբերին:
Մենք բազմաթիվ հարցումներ ենք կատարել առողջապահության նախարարությանը: Պատասխանների մի մասը ստացել ենք: Մասնագետներն աշխատում են այդ տվյալների հետ: Դեռ չենք ստացել քովիդից մահացածների ուղեկցող հիվանդությունների մասին տեղեկությունները:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ քովիդով վարակված մարդկանց 2 տոկոսն է մահանում: Այս վիճակագրությունն ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ՝ Հայաստանում: Հիշեցնում եմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ։
Քովիդի հետ կապված մահերի 2020թ. վիճակագրությունը (տեսանյութ)
ՔՈՎԻԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՀԵՐԻ 2020Թ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ներկայացնելու եմ ձեզ պաշտոնական վիճակագրական տվյալներ 2020 թվականի մահացությունների վերաբերյալ:
Հայաստանում 2020 թվականին տարբեր պատճառներից մահացել է 36170 մարդ: Եթե այս թիվը բաժանենք տարվա օրերի վրա, ապա կստանանք, որ Հայաստանում օրական միջինը մահացել է 99 մարդ:
2020 թվականին քովիդից Հայաստանում մահացել է 3545 մարդ:
Փորձենք հասկանալ այս մահերի վիճակագրությունն ըստ տարիքային խմբերի:
‼ 0-4 տարեկան խմբում մահացել է 0 մարդ.
‼ 5-14 տարեկան խմբում մահացել է 0 մարդ.
‼ 15-19 տարեկան խմբում մահացել է 1 մարդ, ընդհանուր Քովիդ մահերի թվում՝ 0,03%
‼ 20-29 տարեկան խմբում մահացել է 7 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,2%
‼ 30-39 տարեկան խմբում մահացել է 27 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,76%
‼ 40-49 տարեկան խմբում մահացել է 103 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 2,9%
‼ 50-59 տարեկան խմբում մահացել է 402 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 11,3%
‼ 60-69 տարեկան խմբում մահացել է 1068 մարդ, ընդհանուր մահերի թվում՝ 30,13%
‼ 70-ից բարձրերի խմբում մահացել է 1937մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 54,6%
Ինչ է ստացվում, 60-ից բարձր տարիքի անձանց խմբում քովիդից մահացածների տոկոսը կազմում է մոտ 85 տոկոս, իսկ առողջապահության նախարարի այս հրամանով ճնշումների հիմնական թիրախը աշխատող մարդիկ են:
Ի՞նչ իմաստ ունի երիտասարդներին ստիպել պատվաստվել: Ինչո՞ւ չի այդ էներգիան և միջոցները ծախսվում մարդկանց բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար:
Վարչարարությունը չի հասնում խոցելի խմբերին:
Մենք բազմաթիվ հարցումներ ենք կատարել առողջապահության նախարարությանը: Պատասխանների մի մասը ստացել ենք: Մասնագետներն աշխատում են այդ տվյալների հետ: Դեռ չենք ստացել քովիդից մահացածների ուղեկցող հիվանդությունների մասին տեղեկությունները:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ քովիդով վարակված մարդկանց 2 տոկոսն է մահանում: Այս վիճակագրությունն ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ՝ Հայաստանում:
Հիշեցնում եմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ։
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից