Լրահոս

02.07.2011 10:02


Դոմինիկ Սթրոս-Կանը ազտության մեջ է

Դոմինիկ Սթրոս-Կանը ազտության մեջ է Նյու-Յորքյան դատարանը ազատ է արձակել Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին` գործում նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով: Սթրոս-Կանը լքել է իր Մահեթենի բնակավայրը, ուր մոտ մեկ ամիս տնային կալանքի տակ էր: Ըստ դատախազության հաղորդագրության՝ Սթրոս-Կանի նկատմամբ մեղադրանք ներկայացրած «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհին կեղծ տեղեկություններ էր հայտնել ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար: Զրպարտանքից տուժածը սակայն դեռ ոչ մի մեկնաբանություն չի անում, նրա փաստաբան Բենժամին Բրաֆմանը հայտարարել է, որ Սթրոս-Կանը հայտարարություն կանի միայն այն բանից հետո, երբ կվերադառնա Ֆրանսիա և բոլոր մեղադրանքները նրանից կհանվեն:

Այս խորագրի վերջին նյութերը