Լրահոս

02.07.2011 09:59


Այս ուրբաթ Սիրիայում զոհվել է բողոքի ցույցերի 24 մասնակից

Այս ուրբաթ Սիրիայում զոհվել է բողոքի ցույցերի 24 մասնակից

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այս ուրբաթ Սիրիայում անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է բողոքի զանգվածային հակակառավարական ցույցերի 24 մասնակից։

«Gazeta.ru»–ն գրում է, որ ականատեսների վկայությամբ՝ մայրաքաղաք Դամասկոսի, Համայի և այլ քաղաքների ցույցերին մասնակցել են նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հարյուրհազարավոր հակառակորդներ։

Սիրիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն երեք ամիս։ Իրավապաշտպանների տվյալներով՝ բռնության զոհ է դարձել ավելի քան 1400 մարդ։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ երկրի հյուսիսում, որտեղ դեռ շարունակվում է բանակային գործողությունն ընդդեմ հակակառավարական ուժերի։ Փախստականների թիվը, ովքեր հատել են Թուրքիայի սահմանը, անցել է 11 500–ից։

Այս խորագրի վերջին նյութերը