Լրահոս

02.07.2011 09:52


Հանրային միջոցառում՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի

Հանրային միջոցառում՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հուլիսի 8-ին` ժամը 19:00-ին, Երևանի կամերային երաժշտության տանը կազմակերպելու է հանրային միջոցառում՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի: Միջոցառմանը ելույթ են ունենալու հասրակական-քաղաքական գործիչներ ՀՀ-ից և Ջավախքից, ընթերցվելու է Վահագն Չախալյանի ուղերձը: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է.

«2011թ. հուլիսի 21-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Վրաց իշխանությունների կողմից նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք ուղղակիորեն առնչվում են նրա ազգային-քաղաքական գործունեությանը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը