Լրահոս

02.07.2011 00:23


Միջադեպ՝ Արդարադատության նախարարության աշխատակցի և ոստիկանության ծառայողների միջև

Տեղի է ունեցել տհաճ միջադեպ մեր աշխատակցի և ոստիկանության ծառայողների միջև:  Ընթանում է քննություն:

ՀՀ արդարադատության նախարարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ օրենքի առջև հավասար են բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև արդարադատության նախարարության  աշխատողները: Սկզբունք, որն ամրագրված է ՀՀ Սահամանադրությունում:

Նույն նկատառումներով նախարարությունը չի պատրաստվում միջամտել քննությանը կամ մեկնաբանել գործընթացները:

Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի իրականացվի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը