Սերժ Սարգսյան. «Հայաստանը բաց է ամենատարբեր ուղղություններով փոխշահավետ նախագծերի համար»
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատում մասնակցել է հայ-ուկրաինական գործարար համաժողովի բացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը հայ-ուկրաինական գործարար համաժողովին
Հարգարժա՛ն պարոն Նախագահ,
Հայաստանի և Ուկրաինայի գործարար համայնքների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ուրախ եմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, որն իր աշխատանքն ավարտեց երեկ, այսօր կազմակերպվել է այսպիսի ներկայացուցչական գործարար համաժողով:
Եվ այն, որ այստեղ ներկա են այսքան գործարարներ, ցույց է տալիս, որ հայ-ուկրաինական համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, որ դրա իրականացման գործում կա փոխադարձ հետաքրքրվածություն: Դրանում հատուկ իմաստ եմ տեսնում:
Այսօր, մենք Վիկտոր Յանուկովիչի հետ հանգամանորեն մտքեր փոխանակեցինք գլոբալ ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ, որը, ցավոք, ազդեցություն գործեց նաև մեր երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության վրա:
Այսօր Ուկրաինան հանդիսանում է Հայաստանի 6-րդ առևտրատնտեսական գործընկերը, չնայած պետք է նշել, որ մինչ 2008թ. Ուկրաինան եղել է 3-րդ տեղում: ԱՊՀ երկրներից Ուկրաինան շարունակում է մնալ առևտրային երկրորդ գործընկերը: Վերջին տարվա ընթացքում լավ միտում նկատվեց՝ կա առևտրաշրջանառության աճ: Եվ չնայած մեզ դեռ չի հաջողվել վերականգնել 2008թ. ցուցանիշները, այդպիսի դրական զարգացումը մեզ հնարավորություն է տալիս ավելի դինամիկ առաջ շարժվել:
Ճիշտ է, մենք խորհելու բան ունենք՝ և՛ առևտրաշրջանառության հաշվեկշռվածության, չէ որ արտահանումը Հայաստանից Ուկրաինա կարելի է չնչին համարել, և՛ դրա բազմազանեցման տեսանկյունից:
Այդ կապակցությամբ, ինձ թվում է, հատուկ դեր կարող է խաղալ նորարարական ճյուղերում, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցության խորացումը: Ես համոզված եմ, որ շատ բան կարելի է անել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն պետք է հատկացնենք տրանսպորտային-տարանցիկ սակագների հավասարակշռվածությանը: Սակագներ, որոնք այսօր կիրառվում են գործող լաստանավային փոխադրումների նկատմամբ, էապես սահմանափակում են և՛ հայ, և՛ ուկրաինացի ապրանք արտադրողների և արտահանողների հնարավորությունները: Վստահ եմ, որ այս հարցը, որի շուտափույթ կարգավորումից ուղղակիորեն շատ բան է կախված առևտրատնտեսական հարաբերություններում, մենք կարող ենք լուծել փոխշահավետության հիման վրա:
Վստահ եմ, որ կրճատելով ավելորդությունները, իսկ շատ դեպքերում բիզնեսի համար ոչ ոգևորիչ տրանսպորտային ծախսերը, հնարավոր կլինի ապահովել համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը մասնակցող ավելի մեծաքանակ ձեռնարկություններ: Հասկանալի է, որ ո՛չ ուկրաինական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում (4,6 մլն ԱՄՆ դոլար), ո՛չ ուկրաինական կապիտալով Հայաստանում գրանցված համատեղ ձեռնարկությունները, իսկ դրանք ընդամենը 85-ն են, չեն կարող բավարարել ո՛չ հայկական, ո՛չ ուկրաինական կողմերին: Ավելին, այդ ծավալները չեն համապատասխանում համագործակցության այսօրվա հնարավորություններին և ներուժին:
Հայաստանն այսօր արդեն հետխորհրդային տարածքում ունի ամենաազատական տնտեսական օրենսդրություններից մեկը: Մենք ունենք ներդրողների իրավունքների պաշտպանության, նրանց գործունեության համար հավասար և մրցունակ միջավայր ապահովելու բոլոր մեխանիզմները: Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ: Այժմ քննարկվում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման հարցը, մենք ավարտում ենք աշխատանքը ասոցացված գործընկերության համաձայնագրի շուրջ: Մոտակա ժամանկերում մենք կսկսենք բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին Համաձայնագրի շուրջ: Ես այս ամենը նշում եմ՝ նկատի առնելով ԵՄ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունները, քանի որ մեր բարեփոխումների վեկտորների համընկնումը մեր ձեռնարկատերերի միջև արդյունավետ շփումների լրացուցիչ երաշխիք է:
Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը բաց է ամենատարբեր ուղղություններով փոխշահավետ նախագծերի համար: Կառավարությունների մասով մենք կփորձենք անել ամեն հնարավորը, որպեսզի բիզնեսի համար աշխատանքի պայմանները լինեն հասկանալի, թափանցիկ և հարմարավետ:
Կարևոր է, որպեսզի հայ-ուկրաինական այս գործարար համաժողովը օժանդակի տեղեկատվության փոխանակմանը և մեր ձեռնարկատերերի անմիջական շփումներին: Չէ որ բիզնեսն, առաջին հերթին, վստահություն է, իսկ վստահություն կարող է առաջանալ միայն անմիջական և անձնական շփումների հիման վրա:
Հուսով եմ, որ այսօրվա միջոցառումը կնշանավորվի նոր հեռանկարային նախագծերով: Ցանկանում եմ ձեզ բոլորիդ մեծ հաջողություններ և, որպեսզի մեր երկրների միջև գործընկերությունը հետագայում ևս ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մենք պարոն Նախագահի հետ ծանոթ ենք վաղուց: Պարոն Նախագահը երկար տարիներ գիտի Հայաստանը, և ինչպես ինքն անձամբ արտահայտվեց՝ նա շրջել է ամբողջ Հայաստանում բոլոր ուղղություններով, եղել է բոլոր բնակավայրերում, և այդ առումով ցանկացած ներդրում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում 100 տոկոսով երաշխավորված է:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ:
Շնորհակալություն: