Լրահոս

01.07.2011 17:46


Ֆուտբոլիստը մարզադաշտում մահացել է կայծակի հարվածից

Ուկրաինայի Լուգանի շրջանի Բրյանկա քաղաքում խաղի ժամանակ կայծակի հարվածի հետևանքով մեկ ֆուտբոլիստ մահացել է, մյուսը՝ վիրավորվել։ Ինչպես գրում է «utro.ru»–ն, այս մասին հաղորդում է Ուկրաինայի Լուգանի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչը։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29–ին։ Այդ օրը քաղաքում անձրև էր տեղում, և ամպրոպ էր։ Ֆուտբոլի քաղաքի առաջնության շրջանակներում խաղը պետք է կայանար ավելի ուշ, սակայն դեռևս անհայտ պատճառներով խաղը տեղափոխվել էր հունիսի 29–ին։

«Այդ հարցով զբաղվում է դատախազությունը, նյութերն ուղարկվել են դատախազություն։ Կատարվում է հետաքննություն»,–ասել է գերատեսչության աշխատակիցը։

ԱԻՆ շրջանային վարչությունից հաղորդել են, որ կայծակից տուժածը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է այլ բաժանմունք։ Մյուս ֆուտբոլիստները չեն տուժել, քանի որ եղել են մարզադաշտի մյուս կողմում։

Այս խորագրի վերջին նյութերը