Իսկ կուզեի՞ք երեխեքը ծառայեին Արցախի էն զորամասերում, որտեղ չի կաթում, տաք է ու ավելի ապահով, քան Հայաստանի այսօրվա սահմանին (տեսանյութ)
Երբ ինձ ասում են նախկինում «թալանված», իսկ այսօր «կոռուպցիայից զերծ» բանակի մասին, ուզում եմ երկու զուգահեռ իրականություններ մատնանշող տեսանյութեր մտցնել ասողների աչքը։ Մեկում հայ զինվորը, ցրտից դողալով (դա երևում է տեսախցիկի շարժից), ցուցադրում է ծառայության վայրը՝ մի վրան, որի կտորի ճեղքերից անձրև է հորդում։ Մյուսում՝ ոչ բարով հարևան սմբուկների ղեկավարը ոմանց կողմից պլանավորված մեր պարտության արդյունքում նվեր ստացած, այնուամենայնիվ, պատմական հայկական հողում կանգնած ապշահար խոսում է նրանից, որ մենք այնպիսի խրամատներ ու զորանոցներ ենք կառուցել, որ «էլ դու սուս...»Հիմա հարցեր «զատո էրեխեքն էլ Ղարաբաղում չեն ծառայի» աղանդի հետևորդ մայրերին.
Իսկ կուզեի՞ք երեխեքը ծառայեին Արցախի էն զորամասերում, որտեղ չի կաթում, տաք է ու ավելի ապահով, քան Հայաստանի այսօրվա սահմանին։
Իսկ կուզեի՞ք «նախկինների» բանակը վերադառնար, որ պատերազմից հետո զինվորի գլխին ոչ թե անձրև կաթար, այլ նա պատրաստվեր զորահանդեսի։
Իսկ գուցե կուզեի՞ք բանակից ու բանակում ծառայությունից այնքան սարսափած չլինել, որ երբ «կլուբնիկ», «մայկա տռուսիկ» և «ճաշարան» շոուները սկսեցին անհրաժեշտ ռեպուտացիոն վերադարձը չունենալ ու լռեցվեցին առհավետ, իրականության իրական կողմի հետ չբախվեիք։
Մայրական բնազդով ինչ-որ տեղ հասկանում եմ զորակոչի տարիքի տղաների մայրերին, որոնք հիմա ակտիվորեն Հայաստանից «տարհանում» են իրենց զավակներին։ Ու ուզում եմ ասել մենեջմենթի հազարամյա օրենքը՝ «ձուկը գլխից է հոտում»։ Իսկ բանակի այսօրվա խնդիրները բացառապես պետության կառավարման հարթությունում են։ Չե՞ք հավատում։ Նայեք նույն սմբուկներին։ Մի տարում նոր պատերազմի են պատրաստվում, որքան էլ խաղաղություն մուրացողների պակաս չզգացվի։
Հիմա կասեք՝ մեծ բյուջե ունեն։ Այ՛ո, ունեն, դրան զուգահեռ ունեն այնպիսի աջակիցներ, որ սահմանի կահավորման կազմակերպչական հմտություններում 0 են։ Ու հարցրեք ցանկացած մասնագետի. Որքան գումար է պետք սահմանը կահավորելու համար։ Արդյունքը կզարմացնի՝ հատկապես այն առումով, թե բա ինչո՞ւ մինչև հիմա դա չի արվել։ Ես շա՞տ իմանամ։ Էդ էլ հո «կլուբնիկ», «պաշտպանված երկինք», «գյոռբագյոռ», «անկախ հայրենիքիս հետ» շոու չի, որ վրան չխնայեն։
Երկրորդ տեսանյութը հասկանալի պատճառով չեմ տեղադրում։

Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից