Լրահոս

01.07.2011 18:02


Ավազակային հարձակում

Հունիսի 30-ին 48-ամյա Հարություն Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ գիշերը, ժամը 02.00-ին, 3 անհայտ անձինք անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով Խարբերդի ճանապարհից վերցրել են իրեն որպես ուղևոր, ճանապարհին վիճաբանել իր հետ և տանելով «Եռաբլուր» պանթեոնի տարածք՝ ծեծի ենթարկել ու դանակի սպառնալիքով հափշտակել են բջջային 2 հեռախոս:
Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 42-ամյա Արմեն Խ.-ն՝ իրեն ամրակցված  «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայով:
Հափշտակվածն առգրավված է:
Նույն օրը, Ժամը 19.30-ին,  Արմեն Խ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը