«Ժառանգություն». «Մարզպետները արտագաղթը կանխելու փոխարեն շարունակում են խթանել այն»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատգամավորական հարցում է հղել ՀՀ վարչապետին Կապանի թիվ 13 դպրոցի մասնաշենքերից մեկում ռուսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասվում է:
««Առավոտ» թերթի սույն թվականի հուլիսի 1-ի համարից տեղեկացա, որ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է «համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրությունե, որով համաձայնություն է ձեռք բերվել Կապանի թիվ13 դպրոցի մասնաշենքերից մեկում ռուսերեն լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին»։
Հարգելի պարոն Վարչապետ, խնդրեմ զգուշացեք,
Մեր պետության համար վտանգավոր չափերի հասնող արտագաղթի պայմաններում մարզպետները շատ լուրջ են ընդունում Ձեր կատակները եւ արտագաղթողների հոսքը կանխելուն միտված գործունեություն ծավալելու փոխարեն, արտագաղթողի լեզվի չիմացության խոչընդոտը հաղթահարելու նպատակով մարզում ռուսալեզու գիմնազիա ստեղծելու մասին արձանագրություն են ստորագրում:
Մինչդեռ Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` նման ուսումնական հաստատություն կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ` միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում
1.տեղեկացնել, թե «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված վերոնշյալ պահանջները որքանո՞վ են կատարվել հիշյալ արձանագրությունը ստորագրելիս,
2.տրամադրել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրության համար հիմք հանդիսացած կառավարության որոշումը
3. հայտնել, թե ի՞նչ առնչություն ունի ստորագրված փաստաթուղթը Միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենքի հետ»։