Կարծիք

13.10.2021 17:48


Եթե սա իրականություն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել (լուսանկար)

Եթե սա իրականություն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել (լուսանկար)

Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով» քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն՝ ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։ Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և պարսկական տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Շրջանառվում է նաև, որ այն ստորագրել են այն օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և ադրբեջանի ՊՆ նախարարները։

Եթե սա իրականություն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։ Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։ Սա պետք է նաև անհապաղ դառնա ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։

Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ նրանք հաշտ են և համոզված, որ դրանք մերն են։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը