Ֆրանսիայի ԱԳՆ–ն օրինական է համարում Լիբիայի ապստամբներին զենք տրամադրելը
«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն այսօր հայտարարել է, թե Լիբիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար լավ են բոլոր միջոցները, այդ թվում՝ ապստամբներին զենք մատակարարելը։
«Ցանկացած միջոց լավ է խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Մենք զենք տրամադրելու մասին տեղեկացրել ենք ՆԱՏՕ–ի և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին»,–ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով ֆրանսիական զենքի մատակարարման օրինականության վերաբերյալ հարցին։
Նրա խոսքերով՝ դա նախատեսվում է ՄԱԿ ԱԽ որոշման 4–րդ կետով։
Հիշեցնենք, որ Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։