Լրահոս

01.07.2011 14:44


Տ. Կարապետյան. «ՀԱԿ–ում մի պաշտոնը կարող են խոստանալ 50 հոգու»

Տ. Կարապետյան. «ՀԱԿ–ում մի պաշտոնը կարող են խոստանալ 50 հոգու»

«Ցանկանում էին մի պատվիրակություն ստեղծել, չկարողացան գալ համաձայնության, քանի որ բոլորը լիդերներ են»,–այսօրվա ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը։

–Ես պատկերացնում եմ՝ որքան մարդկանց են խոստացվել պաշտոններ ապագա իշխանության մեջ։ Մի պաշտոնը կարող են խոստանալ 50 հոգու,–ասել է բանախոսն ու հավելել,–մենք մի քանի անգամ ականատես եղանք՝ ինչպես է թիմը փլուզվում։

Նրա կարծիքով բանակցությունները չարից են։

Բանակցում են մի բան կիսելու ու պայմանավորվելու համար։ Այդ բանակցություններում ժողովրդի համար մի բանի հասել ե՞ն,–նշել է ԺԿ առաջնորդն ու ավելացրել, որ բանակցում են ապագա խորհրդարանում տեղ ունենալու համար։

Բանակցությունը, ըստ նրա, փոխհամաձայնություն է. «Եթե դու սկզբունքային ես, եթե ասում ես, որ ավազակապետություն է, ինչպե՞ս ես ավազակի հետ բանակցում։ Այն ժամանակ, երբ մարդիկ գնում էին Լ. Տեր–Պետրոսյանի հետևից, գնում էին վճռական դիրքորոշումից ելնելով, իսկ հիմա դա չկա. հիմա գնում է թիմը, հասարակ ժողովուրդն ընդգրկված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը