Լրահոս

01.07.2011 14:42


Հրանուշ Խառատյան. «Արտագաղթի կասեցումը միայն հայրենասիրության վրա խարսխելն ուղղակի անմտություն է»

Հրանուշ Խառատյան. «Արտագաղթի կասեցումը միայն հայրենասիրության վրա խարսխելն ուղղակի անմտություն է»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում առկա արտագաղթի ահռելի  չափերին՝ ասել է, որ այն կասեցնելու համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Արտագաղթի կասեցումը միայն հայրենասիրության վրա  խարսխելն ուղղակի անմտություն է, հատկապես այսօրվա պայմաններում, երբ մարդն իր հայրենիքում սոված է, չի կարողանում ռեալիզացվել,–ասել  է նա։

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ հիմա հաճախ ես մարդկանցից լսում՝ սա իմ հայրենիքը չէ:

Մենք  անընդհատ  խոսում ենք հայկական գենոֆոնդի  պահպանման մասին, սակայն անկախ Հայաստանի տարիների ընթացքում մեր մշակութային ժառանգությունը փոշիացել է,–ասել է նա։

Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ հասարակության մի մասը սեփական հայրենիքում իրեն օտարված է զգում, իսկ դա մղում է նրան  կեցության այլ  վայր փնտրելուն։

–Երբ խոսվում է արտագաղթի կանխման համալիր ծրագրի  մաիսն, խոսքը սահմանները փակելու մասին չէ, այլ խնդիրներից համապատասխան հետևություններ անելու և, ըստ  այդմ, գործողություններ ծրագրելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը