Լրահոս

01.07.2011 14:29


ԺԿ առաջնորդ. «Երեք տարի էլ ի՞նչ թաթար–մոնղոլների դեմ էիք…»

ԺԿ առաջնորդ. «Երեք տարի էլ ի՞նչ թաթար–մոնղոլների դեմ էիք…»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանն անդրադարձել է երեկվա ՀԱԿ հանրահավաքին և մասնավորապես Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին։

Տեր–Պետրոսյանի ելույթի այն հատվածի առիթով, որ եթե իշխանություններն առաջիկա մեկ–երկու ամսում արտահերթ ընտրություններ չանեն, ապա իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի ու իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը, ԺԿ նախագահն ասել է.

–Ինչի նոր ե՞ք պահանջում հրաժարականը։ Բայց մինչ այդ երեք տարի ի՞նչ էին պահանջում։ Փաստորեն, դրանք ինչ–որ ճնշման ձևեր էին՝ ճնշել ու մի մասը վերցնել, ճնշել, որ իրենց հետ կիսվեն։

«Երեք տարի էլ ի՞նչ թաթար–մոնղոլների դեմ էիք…Էդ ի՞նչ էր, լրիվ ֆիկցիա է՞ր»,–նկատել է Տ. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը