Լրահոս

01.07.2011 14:27


Հերթական մահը հայոց բանակում

Հերթական մահը հայոց բանակում

ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամուլի հարցերով պատասխանատու Մերի Սարգսյանը «7օր»–ին տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդման համաձայն՝ նույն զորամասի պարտադիր ժամկետայիին զինծառայող շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանը 2011 թ հունիսի 28-ին ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից: Այդ կապակցությամբ ձեռնարկվել է նյութերի նախապատրաստում, ինչպես նաև որոնողական աշխատանքեր Տիգրան Համբարձումյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2011 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 13:15-ին, զորամասին հարակից անտառում հայտնաբերվել է Տիգրան Համբարձումյանի դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք` հարթ եզրերով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր. Օր. 110 հոդվածի առաջին մասի(ինքնասպանության հասցնել) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը