Խոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ․ համար խոստացվողը
2021թ․ հունվար-օգոստոս՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․
ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը): Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը:
Խոսուն թվեր․ 2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ․ համար խոստացվողը
2021թ․ հունվար-օգոստոս՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․
ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը): Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը:
Նա նաև նշել է.
«պետական բյուջեի եկամուտների աճ՝ 11 տոկոս,
պետական բյուջեի ծախսերի աճ՝ 10,4 տոկոս,
պետական բյուջեի պակասուրդի աճ՝ 6,1 տոկոս,
անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերի աճեր՝ 0,
միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով,
ՍԳԻ (միջին գները) +6,4 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս,
սննդամթերքի գները՝ +9,3 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս։
2021թ․ սեպտեմբեր՝ 2020թ․ սեպտեմբերի համեմատ․
սննդամթերքի գները՝ +15,4 տոկոս,
բանջարեղեն՝ +64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ +55,1 տոկոս, ձու՝ +27,4 տոկոս։
2021թ․ 2-րդ եռամսյակ․
նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 70044 դրամ,
նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 68000 դրամ,
կենսաթոշակների միջին չափ՝ շուրջ 40000 դրամ,
կենսաթոշակի նվազագույն չափ՝ 26500 դրամ։
2021թ․ հունվար-օգոստոս․
օտարերկրյա ներդրումների ընդհանուր զուտ ներհոսք՝ +280 մլն․ ԱՄՆ դոլար,
օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք՝ +85,7 մլն․ ԱՄՆ դոլար,
պետական պարտքի աճ՝ 12 տոկոս կամ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (31.08.2021թ. կազմել է շուրջ 8,953 միլիարդ ԱՄՆ դոլար),
պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում՝ շուրջ 30 տոկոս,
2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված․
ընդհանուր եկամուտներ՝ 1,946 տրիլիոն դրամ, աճ՝ 29 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 3 անգամ),
հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,844 տրիլիոն դրամ, աճ՝ 28 տոկոս,
ընդհանուր ծախսեր՝ 2,188 տրիլիոն դրամ, աճ՝ 18,2 տոկոսով (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1,8 անգամ),
կապիտալ ծախսերի աճ՝ 60,2 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսին թերակատարում՝ շուրջ 30 տոկոսով),
պակասուրդ՝ 242,2 միլիարդ դրամ, նվազում՝ 29 տոկոս,
անապահովության նպաստների չափերի բարձրացում՝ 0,
նվազազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի որոշ այլ տեսակների չափերի միջին աճ՝ 7-8 տոկոսով,
նվազագույն ամսական աշխատավարձի աճ՝ 0,
հանրային ծառայողների բազային աշխատավարձի աճ՝ 0,
զբաղվածության պետական ծրագրի ֆինանսավորման նվազում՝ 25 տոկոսով,
թիրախավորում՝
սպառողական ապրանքների գների աճը 2022թ․՝ մինչև 5,5 տոկոս, 2021թ․՝ 7 տոկոս,
ՀՆԱ-ի աճը 2022թ․՝ 7 տոկոս, 2021թ․՝ 6,5 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին՝ 4,9 տոկոս)։
Պետական բյուջեի սոցիալական բնույթին հատկանշական օրինակ․
նախորդ տարվա համեմատ 2004թ․ կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով,
նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ: