Լրահոս

01.07.2011 13:57


Տ. Կարապետյան. «Շատ լավ կլիներ, եթե իշխանությունից և ՀԱԿ–ից դուրս գտնվող բոլոր ուժերը համախմբվեին»

Տ. Կարապետյան. «Շատ լավ կլիներ, եթե իշխանությունից և ՀԱԿ–ից դուրս գտնվող բոլոր ուժերը համախմբվեին»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը խոսել է նոր ձևավորված «Ազգային Ճակատ»–ի մասին։

–Իշխանությունը ցանկանում է պահպանել օլիգարխիկ համակարգը, իսկ ՀԱԿ–ը՝ փոփոխություն մտցնել իր օլիգարխներով, իր սեփական թիմակիցներով։ Փաստորեն, թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ժողովուրդը չի զարգանում,–նկատել է ԺԿ առաջնորդը։

Նրա կարծիքով՝ հասարակության ամբողջ հատվածը պետք է մասնակցի այս գործընթացին.

–Մենք ձգտում ենք արթնացնել ժողովրդին, որովհետև միայն ժողովուրդը կարող է փոփոխություն անել։

Այն հարցին, թե ինչու են նրանց հավաքներին այդքան քիչ մարդիկ մասնակցում, Տ. Կարապետյանը պատասխանել է. «Ես ինչո՞ւ պիտի ժողովրդին հորդորեմ, եթե դա իրենց հավաքը պետք է լինի։ Եթե ժողովուրդը չհասկանա ու չցանկանա, ոչ մի բան էլ չի լինելու։ Եթե մենք դահլիճներ բերենք լցնենք, չենք տարբերվի մյուսներից»։

Ազգային ճակատի նպատակը,ըստ բանախոսի, իշխանափոխությունն է։

–Մենք ՀԱԿ–ից չենք, որ ասենք՝ ժողովո՛ւրդ, մնաց քսան օր։ Դա կախված է ժողովրդից,–ասել է նա ու հավելել, թե շատ լավ ու տեղին կլիներ, եթե իշխանությունից և ՀԱԿ–ից դուրս գտնվող բոլոր ուժերը համախմբվեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը