Քաղաքագետը ուղիղ եթերում հայհոյել է նախագահ Բարաք Օբամային
Աղմկահարույց պատմություն է տեղի ունեցել ԱՄՆ–ում։ Ամերիկացի հայտնի քաղաքագետ Մարկ Հոլերինը MSNBC հեռուստատեսության ուղիղ եթերում հայհոյել է նախագահ Բարաք Օբամային։ Հոլերին պարզապես կարծել է, թե իրենք եթերում չեն, քանի որ հաղորդավարը գովազդային ընդմիջում է հայտարարել։ Քաղաքագետն ասել է, թե Օբաման վերջին ելույթի ժամանակ նման էր առնանդամի:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ էլ նման աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել Հայաստանում։ «Youtube»–ում մի տեսանյութ էր տեղադրվել, որտեղ պատկերված էր, թե ինչպես են 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն ընտրողներին կոչ անում իրենց ձայնը տալ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին։ Սակայն եթեր հեռարձակելու համար խոտան համարվող տարբերակում նրանք ուղղակիորեն հայհոյում էին այն ժամանակ դեռևս վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին։

7or.am