Լրահոս

01.07.2011 13:31


Կարինե Դանիելյան. «Մենք տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ»

Կարինե Դանիելյան. «Մենք տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանից աղետալի չափերի հասնող արտագաղթին՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարել է, թե իրենք շատ անհանգստացած են, քանի որ դասավանդելով տարբեր բուհերում և լավ մասնագետ դարձած  երիտասարդների հետ  անկեղծ  զրույցներ ունենալով՝ հաճախ են լսում խոստովանություններ երկիրց հեռանալու մասին։

–Տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ,–ընդգծել է  նա:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ իրենց լրջորեն մտահոգում է Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվող ներգաղթի ծրագիրը:

Էմիսարները գնում են գյուղեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, բաժանում են բլանկներ, որով կարելի  է մասնակցել ծրագրին: Ճիշտ է՝ ասում են, որ այս ծարգրով շատ մարդ չի հեռացել երկրից, սակայն մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում թե՛ Երևանի գրասենյակի, թե՛ Գյումրու մասնաճյուղի մոտ։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացը պետք է կասեցվի,–ասել է նա:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ մենք այլևս 1988թ. ժողովուրդը չենք և շատ ենք հիասթափված մեր երկրից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը