Լրահոս

01.07.2011 12:56


Երևանում որտե՞ղ են մասոններն անցկացրել իրենց համաժողովը

Երևանում որտե՞ղ են մասոններն անցկացրել իրենց համաժողովը

Օրեր առաջ մամուլում լուր էր տարածվել, թե հուլիսի 1-11-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայոց գերագույն օթյակի (Grand Lodge of Armenia) ազատ և ընդունված քարտաշների ղեկավար կազմը: Տեղեկություններ կային նաև, որ հուլիսի 4-ին Երևան է ժամանելու ֆրանսիական մասոնական ամենամեծ` Grand orient («Մեծ արևելք») օթյակի վարպետ Գի Արսիզեն, ով պետք է այցելի նաև Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, հուլիսի 6-ին էլ հանդես գա մամուլի ասուլիսով: Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանում անդամագրված շուրջ 100 մասոնականներ կան։

Այսօր, սակայն, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասոնների որևէ համաժողով տեղի չի ունեցել։ Դեռևս անհայտ է, թե մասոնները որտե՞ղ են հավաքվել կամ հավաքվե՞լ են ընդհանրապես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը