Տնտեսական

01.07.2011 11:46


Այսօրվանից մետրոն կրկնակի թանկացավ

Այսօրվանից մետրոն կրկնակի թանկացավ

Այսօրվանից մետրոյի սակագինը կրկնակի բարձրացել է՝ դառնալով 100 դրամ։ Սա Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական որոշումն էր։ Նա հայտարարել էր՝ չգնալով այս քայլին՝ մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Քաղաքապետը հույս էր հայտնել, որ իր այս որոշմանը ըմբռնումով կմոտենան։

Նշենք, որ մետրոյի սակագնի թանկացումը քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել։ Մարդիկ նույնիսկ ցանկանում էին միանգամից մեծ քանակությամբ ժետոններ գնել, սակայն մետրոպոլիտենի աշխատակիցները մեկ անձնավորության 2 ժետոնից ավելի չէին վաճառում։ «Facebook» սոցիալական ցանցում էլ խումբ է ստեղծվել՝ «Ո՛չ մետրոյի թանկացմանը» անվանումով։ Ենթադրվում է, որ խմբի անդամներն այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն կանցկացնեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը