Լրահոս

01.07.2011 11:29


Քաղաքացիները դժգոհ են նախարարության պատասխանից

Մայիսի 15-ին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արման Ղարիբյանը գրավոր հարցում էր մուտքագրել Տրանսպորտի եւ կապի նախարարություն, որով խնդրել էր տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող տրանսպորտի (բացառությամբ մետրոյի) փոփոխությունների/բարեփոխումների վերաբերյալ տեղեկություններ:

Նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի ստորագրությամբ ստացված նամակում նշված է բառացիորեն հետեւյալը.

«Հայտնում ենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները (նախագծերը) տեղակայված են www.mtc.am ինտերնետային կայք էջում»:

Նախարարի տեղակալը ըստ էության չի պատասխանել մեր հարցմանը, քանի որ մենք չէինք խնդրել տրանսպորտի բնագավառի օրենսդրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները, այլ ցանկանում էինք տեղեկանալ այդ տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխություններին եւ բարեփոխումներին:

Փաստորեն, խախտվել է քաղաքացու տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, որը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

«Արժանապատիվ տրասնպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը