Կարծիք

09.10.2021 18:18


Թյուրքական մշակութային և /ոչ միայն/ աշխարհի օդային միջանցքի երաշխավորը

Թյուրքական մշակութային և /ոչ միայն/ աշխարհի օդային միջանցքի երաշխավորը
ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ /և ՈՉ ՄԻԱՅՆ/ ԱՇԽԱՐՀԻ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Մինչ նիկոլ փաշինյանը դեռ շարունակում է բացահայտ ստով և կեղծիքով, սադրանքներով ու երեսպաշտությամբ կերակրել տապալված հայ ժողովրդին, թքել մեր արժանապատվության ու ինքնության վրա՝ արդարացնել աններելին, ուրանալ մեր անցյալը՝ «հիմնավորելով», թե Շուշին հանձնվեց, որովհետև «դժբախտ էր ու դժգույն», որովհետև Շուշիիում նախկինները «մի շենք էլ չէին կառուցել», Բաքուն պատրաստվում է 2023 թ․ Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։ (https://twitter.com/Anar_Karim/status/1438790399884201985...

Մինչ Հայաստանի անհայրենիք «քաղաքական առաջնորդները» այսպես անթաքույց, բաց ճակատով դյուրավ հաշտ են մեր ինքնության ու ժառանգության կորուստների հետ, սեպտեմբերի 17-ին Ուզբեկստանում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ակտիվացնի իր միջազգային համագործակությունը՝ թյուրքական մշակույթի պահպանման և Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումների հարցերով։ (https://regnum.ru/news/cultura/3373318.html):
Փաստորեն, Շուշին հռչակելով թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, թուրքերը հանրահռչակելու են և միջազգայնորեն իբրև սեփական ժառանգության մաս ամրագրեն այն արժեքներն ու գանձերը, որոնցից առանց մեղքի զգացողության, բաժանվում է պաշտոնական Հայաստանը, դեռ մի բան էլ վարչապետի շուրթերով հաստատում է Շուշիի «անպետքությունը»։
Ի դեպ, միայն Շուշիում և շրջանում պատմության և մշակույթի 197 հուշարձան կար։
Բնականաբար, մեր մշակութային ժառանգության մերժումի և ոչնչացման հաշվին, Ալիևը շարունակում է իր քաղաքական դիրքերն ամրապնդել և տարածքների սեփականության հիմքեր ստեղծել։ Վերջերս, այցելելով Թալիշի Սրբ․ Ամենափրկիչ եկեղեցի, Ալիևն այն ուդիական կոչեց։ Իսկ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Թարթառ գետի աջ ափին 12-17 դարերում կառուցված Կուսանաց անապատ վանական համալիրում թուրքերը նամազ են անում ու պղծում․․․

Դե ինչ, մինչ Պարսկաստանը փակում է Թուրքիայի հետ ցամաքային բոլոր անցակետերը, թյուրքական աշխարհն անխափան օդային միջանցք ունի և Հայաստանն ապահովում է թյուրքական «մշակութային/ և ոչ միայն/ աշխարհի» առայժմ օդային անխափան տարածքները։

Հ․Գ․ Կերակրվեք խաղաղության կեղծ օրակարգով․ այն, ըստ էության, մեր պետականության մահվան վկայականն է։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը