Լրահոս

01.07.2011 11:30


Ստոս–Կանին մեղադրող սպասուհուն բռնել են ոչ մեկ անգամ ստելիս

Ստոս–Կանին մեղադրող սպասուհուն բռնել են ոչ մեկ անգամ ստելիս

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս–Կանի գործով զբաղվող քննիչները հայտնաբերել են, որ բռնաբարության փորձի համար նրան մեղադրող սպասուհին հարցաքննության ժամանակ մի քանի անգամ ստել է։ Այս մասին հունիսի 30–ին հաղորդել է «The New York Times» շաբաթաթերթը։

Պարբերականը նշել է, որ բացահայտված հանգամանքները կարող են լիովին քանդել գործը։

«The New York Times»–ի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ դատախազները չեն հավատում Նյու–Յորքի հյուրանոցի սպասուհու պատմածների մեծ մասին։ Դատախազությունում հարցեր են առաջացել այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում սպասուհին՝ գվինեացի 32–ամյա ներգաղթյալը, կացարան է ստացել ԱՄՆ–ում։ Հարցաքննության ժամանակ տուժածը պատմել է, թե կացարան տրամադրելու նրա խնդրանքը ներառված է նախկինում տեղի ունեցած բռնաբարությունների վերաբերյալ պատմածի մեջ, սակայն փաստաթղթերը քննող իրավաբանները ոչ մի նման բան չեն գտել։

Այս խորագրի վերջին նյութերը