ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերը Լիբիայում ավելի քան 3400 թռիչք են իրականացրել
ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերը Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողության շրջանակներում արդեն ավելի քան 3400 թռիչք են իրականացրել։ Օդուժը շարունակում է զանգվածաբար օգտագործվել, չնայած Օբամայի վարչակազմի այն հավաստիացումներին, թե ամերիկյան ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի լիբիական արշավում սոսկ սահմանափակ օժանդակ դեր են խաղում։
Այս մասին իր էլեկտրոնային կայքում հաղորդել է «Դիվենս նյուզ» շաբաթաթերթը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունից (Աֆրիկոմ) ստացած տվյալներին։
Աֆրիկոմի պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Դելրիմպլի խոսքերով՝ մարտի 31–ից մինչև հունիսի 29–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերը «Միացյալ պաշտպան» գործողությանն օժանդակություն ցուցաբերելու համար ընդհանուր առմամբ 3 475 թռիչք են իրականացրել։