Ուսումնասիրելով 2021 թ․ հունվար-հուլիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը ակնառու փաստեր ի հայտ եկան
Ուսումնասիրելով 2021 թ հունվար-հուլիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը ակնառու փաստեր ի հայտ եկան: Պետական մի շարք կառույցներ հայտնվել են այս ցուցակում՝ արդյունաբերական նշանակություն ունեցող կազմակերպությունների կողքին: Ստորև կներկայացնեմ ցուցակը, որի 40-րդ տեղը զբաղեցրել է ԱԱԾ-ն 2.2 մլրդ դրամով, 115-րդում Քննչական կոմիտեն է 960 մլն դրամով և այսպես շարունակ (ցանկը՝ ստորև)։
Եթե ամբողջացնենք բոլոր պետական մարմինների վճարած հարկերը 2021 թվականին (նշեմ, որ նախկինում դրանք չեն եղել խոշոր հարկատուների շարքում), դրանք ապահովել են մոտավորապես 15.5 մլրդ դրամ հարկային մուտքեր:
Դիտարկենք համախառն կերպով վճարած հարկերը՝ օրինակ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը վճարել է 2.2 մլրդ դրամ. որը ավելին է քան այնպիսի խոշոր կազմակերպությունների վճարած հարկերից ինչպիսիք են ՝ Իմեքս գրուպ, Արդշինբանկը կամ խոշոր արտահանող կազմակերպություն՝ Երևանի կոնյակի գործարանը: Այսպես ստացվում է, որ ոչ մի տնտեսական բարիք չստեղծած, երկրի արտաքին և ներքին առևտրաշրջանառության վրա ուղղակի ոչ մի ներգործություն չունեցած հիմնարկությունը պետական բյուջեից ստացել է ահռելի չափով գումարներ: Կապիտալի կենտրոնացումը պետական հատվածում դանդաղեցնում է փողի շրջանառության արագությոըն, կապիտալը հոսում է արտադրության, ապրանքափոխանակության, ծառայությունների մատուցման և այլ հավելյալ արժեք ստեղծող ճյուղերից դեպի ոչինչ չստեղծող, ոչ մի ենթակառուցվածք չսպասարկող ոլորտ՝ պետական հատված:
Դիտարկելով 2016-2021 թվականների խոշոր հարկատուների ցանկը, կարող ենք պնդել որ պետական մարմինները դարձել են խոշոր հարկատու 2021թ-ին: Բայց ինչպե՞ս:
Այս ամենի հետ նշենք նաև, որ ընթացիկ տարվա մեջ կտրուկ բարձրացան մի շարք պետական մարմիններում աշխատողների աշխատավարձերը: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում շուրջ 2000 աշխատողների աշխատավարձեր բարձրացան 30%-ով:
Ամփոփելով վերոնշյալը վստահաբար կարող ենք պնդել, որ իշխանությունները պարգևավճար տալով փորձում են պահել իրենց իշխանությունը, հաշվի չառնելով անդունդ գլորվող տնտեսությունը, սոցիալական խնդիրները, որոնց կարող էին տրվել լուծումներ այդ պարգևավճարների փոխարեն:

Մնացած եզրակացությունները թողնում եմ Ձեզ…
Էլեն Արշակյանի ֆեյսբուքյան էջից