Լրահոս

01.07.2011 10:35


Երևանի քաղաքապետի էջը կարող է փակվել օգտատերերի չզսպվածության պատճառով

Երևանի քաղաքապետի էջը կարող է փակվել օգտատերերի չզսպվածության պատճառով

Վերջերս Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Facebook» սոցիալական ցանցում իր անձնական էջն էր բացել, որտեղ պատասխանում էր քաղաքացիներին հուզող հարցերին և հնարավորություն էր ունենում ծանոթանալ նրանց մտահոգող խնդիրներին։ Սակայն քաղաքապետի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը նույն այդ էջում գրառում է կատարել՝ օգտատերերին զսպվածության կոչ անելով:

«Մենք խնդրեցինք էջը չդարձնել անհարկի վիրավորանքների ու անհեթեթ դիսկուսիաների հրապարակ: Ի սկզբանե էջն իր առջև ավելի կառուցողական խնդիրներ էր դրել՝ հետադարձ կապ ապահովելու միջոցով ակնկալում ենք բարեկիրթ և արդյունավետ երկխոսություն: Կրկնում ենք, անբարեկիրթ, անդեմք և կեղծանուններով հանդես եկող օգտատերերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ և հաղորդագրություններ թողնել ըստ էության: Հակառակ դեպքում կքննարկվի էջի հետագա գոյության նպատակահարմարությունը»,–գրել է Շ. Սարդարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը