Լրահոս

01.07.2011 10:13


Հայազգի թավջութակահարը հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ երաժշտական մրցաշարում

Հայազգի թավջութակահարը հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ երաժշտական մրցաշարում

Սանկ Պետերբուրգում հունիսի 15-30 անկացված Պ.Ի. Չայկովսկու անվան 14-րդ երաժշտական մրցաշարում «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը: Եզրափակչում նա մրցում էր Իտալիան, Գերմանիան, Բելառուսն ու Ֆրանսիան ներկայացնող մասնակիցների հետ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան, երրորդը՝ Բելառուսը։ Հաղթողի համար սահմանված էր 20 հազար եվրո գումար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորենշտեյնը մրցույթի փորձի ժամանակ վիրավորական խոսքեր էր հնչեցրել Նարեկ Հախնազարյանի հասցեին: Դեպքը աղմկահարույց պատմության էր վերածվել նաև այն պատճառով, որ հենց այդ պահին փորձի ընթացքը ուղիղ եթերով հեռարձակվել էր: Գորենշտեյնը հայազգի թավջութակահարի մասին շատ անհարգալից էր խոսել՝ նրան անվանելով չակերտավոր տաղանդ, աուլ, Նիշիմոտոյի զարմիկ և այլն։ Տեղի ունեցածին արձագանքել էր մրցույթի կազմկոմիտեն՝ անընդունելի համարելով Գորենշտեյնի նման պահվածքը և վիրավորական անվանելով Նարեկ Հախնազարյանի հասցեին արված արտահայտությունները։ Դրանից հետո ներողություն էր խնդրել նաև Գորենշտեյնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը