Լրահոս

01.07.2011 10:11


Քադաֆիի դուստրը հայտարարել է, որ Լիբիայի կառավարությունը բանակցություններ է վարում ապստամբների հետ

Քադաֆիի դուստրը հայտարարել է, որ Լիբիայի կառավարությունը բանակցություններ է վարում ապստամբների հետ

Լիբիայի կառավարությունը ուղիղ և անուղղակի բանակցություններ է վարում ընդդիմության հետ, որը պահանջում է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հրաժարականը։ Ինչպես փոխանցում է «Ռոյթերս»–ը, այս մասին այսօր հայտարարել է երկրի առաջնորդի դուստրը՝ Աիշա Քադաֆին։

«ՌԲԿ»–ն հայտնում է, որ այս տեղեկությունը տարածվել է այն բանից հետո, երբ Լիբիայի ընդդիմությունը հայտարարել է հետագայում իշխանությունների հետ կապերը խզելու մասին։

Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ա. Քադաֆին նշել է, թե Լիբիայի ղեկավարությունը պատրաստ է միավորվել ապստամբների հետ, որպեսզի արյունահեղությունը դադարեցվի։ Նա նաև ընդգծել է, որ իր հայրը չի պատրաստվում երկրից հեռանալ։ «Ո՞ւր եք ուզում, որ նա գնա։ Սա իր երկիրն է, իր հողը, իր ժողովուրդը»,–ասել է Աիշա Քադաֆին՝ ավելացնելով, թե Մուամար Քադաֆին իր ժողովրդի «խորհրդանիշն ու առաջնորդն» է։

Այս խորագրի վերջին նյութերը