Հունիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ պատվիրակության, որը գլխավորում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Մայքլ Սթաֆֆորդը և հայկական համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների միջև` ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ասպարեզում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննակումներ կատարված աշխատանքի և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների հաջող ընթացքը: Նշվեց նաև, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ բարձր մակարդակով ներկայացնում է այս ոլորտում կատարված աշխատանքը:
Հայ-ամերիկյան քննարկումներ